Вы просматриваете: Главная > ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Բացիկ «Հայրիկիս»

Բացիկ «Հայրիկիս»

Սիրելի հայրիկի համար մայրիկի օգնությամբ ինքնաշեն բացիկ կարող է պատրաստել նույնիսկ այն փոքրիկը, որը դեռ ինքնուրույն չի կարողանում ոչինչ անել։

«Հայրիկիս» բացիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գունավոր ջրաներկեր

սպիտակ թուղթ։

«Հայրիկիս» բացիկի պատրաստման եղանակն է․

սկուտեղի մեջ լցրած ջրաներկի մեջ ըկղմել փոքրիկի ոտքը և ոտնահետքը տպել թղթի մի անկյունում։ Ապա լվանալ երեխայի ոտքը գոլ ջրով։

Այնուհետև մաքուր սկուտեղի մեջ լցնել մեկ այլ գույնի ջրաներկ, որի մեջ թափախել հայրիկի կոշիկը, ապա տպել կոշիկի հետքը փոքրիկի ոտնահետքի հարևանությամբ ու թողնել՝ չորանա։

Պատրաստի բացիկը մակագրել՝ կցելով բարեմաղթանք։ Կարելի է նաև ձևավորել ըստ երևակայության։

Метки:


Оставить отзыв