Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Բեզե «Տոնածառ»

Բեզե «Տոնածառ»

Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տոնածառը բոլորի սիրելի զարդարանքն է, իսկ համեղ ու խրթխրթան բեզեի տարբերակով պարզապես կգերի երեխաներին ու կդառնա տոնական սեղանի զարդը՝ հանդես գալով և՛ որպես աղանդեր, և՛ որպես ձևավորման պարագա։

«Տոնածառ» բեզե պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի սպիտակուց – 3 հատ

շաքարավազ – 150 – 170 գ

կիտրոնի հյութ – 2 – 3 կաթիլ

աղ – 1 պտղունց

կանաչ գունանյութ

մանր կոնֆետներ

աստղաձև կոնֆետներ։

«Տոնածառ» բեզեի պատրաստման եղանակն է․

դեղնուցներից հնարավորինս խնամքով առանձնացրած սպիտակուցները հարիչով լավ հարել, ավելացնել կիտրոնի հյութն ու աղը, (որպեսզի սպիտակուցներն ավելի հեշտ փրփրեն ու ավելի կայուն բեզե ստացվի), հարել, այնուհետև քիչ-քիչ ավելացնել շաքարավազն ու լավ հարել այնքան, որ դառնա կայուն ու համասեռ զանգված, ապա գունավորել գունանյութով։

Յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ՝ խոհարարական տոպրակի կամ ներարկիչի օգնությամբ, բեզեով եղևնիներ ձևավորել, ցողել մանր կոնֆետներով, գագաթներին աստղաձև կոնֆետներ դնել ու թխել նախապես 120˚C տաքացրած ջեռոցում՝ մոտ 1,5 ժամ։ Հարկավոր է հետևել, որ բեզեն չվարդագունի ու լավ չորանա։

Метки: , ,


Оставить отзыв