Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ > Բժշկական դիմակ՝ վիրակապով

Բժշկական դիմակ՝ վիրակապով

Բժշկական դիմակը պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է սուր շնչառական հիվանդությունների դեպքում։

Տնային պայմաններում բժշկական դիմակ պատրաստելու մի շարք տարբերակներ կան, որոնցից է նաև վիրակապով պատրաստման տարբերակը։

Տնային պայմաններում վիրակապով բժշկական դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վիրակապ՝ 14 սմ լայնությամբ – 60 սմ

վիրակապ՝ 5 սմ լայնությամբ – 130 – 150 սմ ։

Տնային պայմաններում վիրակապով բժշկական դիմակի պատրաստման եղանակն է․

վիրակապի 60 սմ-անոց կտորը ծալել այնպես, որ ստացվի 4 համաչափ շերտ։

5 սմ լայնությամբ վիրակապը երկարությամբ բաժանել 2 մասի՝ ստանալով 65 – 75 սմ երկարությամբ կտորներ, գլանաձև փաթաթել, եզրերն ու ողջ երկարությունը ձեռքով կամ կարի մեքենայով կարել, որպեսզի չքանդվի։

Ստացված քուղերը տեղադրել դիմակի վերևի ու ներքևի հատվածներում ու ձեռքով կամ կարի մեքենայով կարել ողջ երկայնքով։

Դիմակը կրելիս հարկավոր է ներքևի քուղը կապել ծոծրակի մոտ, իսկ վերևինը՝ գլխի հետևի մասում՝ անցկացնելով ականջների վերևով։

Դիմակի քուղերը կարելի է փոխարինել նաև էլաստիկ ժապավենով՝ օղակաձև կարելով դիմակի վրա։ Այս դեպքում դիմակը կրելիս հարկավոր կլինի պարզապես էլաստիկ ժապավենից կարված օղակներն անցկացնել ականջներին։

Метки: , ,


Оставить отзыв