Вы просматриваете: Главная > ԳՈՐԾՎԱԾՔԻՑ, ԿԱՐՈՒՁԵՎ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՏՈՒՆ ԵՎ ԱՄԱՌԱՆՈՑ > Բռնիչներ՝ ջինսե գործվածքից

Բռնիչներ՝ ջինսե գործվածքից

Ջինսե՝ արդեն հին ու չօգտագործվող հագուստից կարելի է կարել գեղեցիկ, ինքնատիպ ու գունային վառ երանգներով բռնիչներ, որոնք դեռ երկար ժամանակ հնարավոր կլինի օգտագործել խոհանոցում։

Ջինսե գործվածքից բռնիչներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջինսե գործվածք՝ 20 х 20 սմ չափսի – 4 հատ

ֆլիսե գործվածք՝ 20 х 20 սմ չափսի – 2 հատ

բամբակե գործվածքից երիզներ ՝ 4 х 20 սմ չափսի – 8 հատ

բամբակե գործվածքից երիզներ ՝ 3 х 18 սմ չափսի – 2 հատ

ջինսե գործվածքից երիզներ ՝ 2 х 18 սմ չափսի – 2 հատ

բամբակե գործվածքից կտորտանքներ՝ ձևավորման համար

կոճակ՝ ըստ ցանկության – 2 – 4 հատ։

Ջինսե գործվածից բռնիչների պատրաստման եղանակն է․

յուրաքանչյուր ֆլիսե կտորի եզրերին համաչափորեն տեղադրել չորսական բամբակե գործվածքի 4 х 20 սմ չափսի երիզները, ու դեպի կենտրոն գտնվող եզրերը զարդակարով միացնել ֆլիսի կտորին։

Ձևավորված ֆլիսե շերտը տեղադրել ջինսե 2 կտորի մեջտեղում՝ որպես միջադիր ու եզրերից 2 սմ հեռավորությամբ կրկնակի զարդակարելով՝ շերտերը միացնել իրար։ Ապա մգդակել անկյունագծերով։

Ստացված քառակուսիների ազատ եզրերը մկրատով կտրտել, ապա վրան նախշազարդել բամբակե գործվածքի կտորտանքներով ՝ ըստ ճաշակի ու երևակայության։

Կախիչները կարելու համար բամբակե գործվածքից 3 х 18 սմ չափսի երիզներն արդուկել՝ եզրերը դեպի կենտրոն ուղղելով այնպես, որ արդյունքում երիզն ստացվի երկտակ։

Ստացված նեղ երիզներից յուրաքանչյուրը տեղադրել ջինսե գործվածքից երիզների վրա ու զարդակարով միացնել։

Կախիչները կարել պատրաստի բռնիչների վրա, իսկ միացման տեղում, ձևավորման նպատակով, կոճակ կարել։

Метки: , ,


Оставить отзыв