Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Գազարի չիպսեր

Գազարի չիպսեր

Անգամ գիտակցելով խանութում վաճառվող չիպսերի վնասակարությունը՝ բոլորը սիրում են այս խրթխրթան խորտիկը։

Տնային պայմաններում նույնպես կարելի է պատրաստել բազմատեսակ չիպսեր, որոնք ավելի քիչ են վնասում, նույնիսկ օգտակար են առողջության համար։

Գազարի չիպսերը շատ համեղ են, ինքնատիպ ու գեղեցիկ, գունային վառ երանգավորմամբ։

Տարբերակ 1

Գազարի չիպսեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար՝ խոշոր չափսի – 3 հատ

աղ

բուսայուղ – 0,5 թ․ գ։

Գազարի չիպսերի պատրաստման եղանակն է․

լվացած գազարը հնարավորինս բարակ շերտատել երկարությամբ ու լցնել թասի մեջ։ Վրան ավելացնել բուսայուղ (կարելի է նաև ձիթայուղ) ու համեմել աղով։ Լավ խառնել, թողնել մի քանի րոպե, որպեսզի գազարը համեմվի։

Այնուհետև հատ-հատ շարել յուղաթուղթ փռած տապակի մեջ մի շերտով ու չորացնել 180˚C տաքացված ջեռոցում մոտ 15 – 20 րոպե։

Կարելի է մատուցել որևէ թանձրուկի հետ միասին։

Տարբերակ 2

Գազարի չիպսեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար՝ խոշոր չափսի – 400 գ

աղ – 1 թ․ գ

ձիթայուղ – 25 մլ

չորացրած հազրեվարդ (розмарин) – 2 թ․ գ։

Գազարի չիպսերի պատրաստման եղանակն է․

լվացած ու կեղևազրկած գազարները կտրտել շրջանաձև բարակ շերտերով, վրան ավելացնել ձիթայուղը և լավ խառնել։

Յուղաթղթով ծածկված տապակի մեջ գազարը շարել մի շերտով ու տեղադրել 150˚C տաքացրած ջեռոցում 20 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Հանել ջեռոցից, լցնել թասի մեջ ու անմիջապես համեմել աղով ու հազրեվարդով ու շատ զգույշ խառնել, որպեսզի չիպսերը չկոտրվեն։

Կարելի է մատուցել նույնիսկ գարեջրի հետ։

Տարբերակ 3

Գազարի չիպսեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար՝ խոշոր չափսի – 1 հատ

ձիթայուղ – 5 մլ

աղ

աղացած սև պղպեղ։

Գազարի չիպսերի պատրաստման եղանակն է․

գազարը կեղևազատել ու կտրտել շատ բարակ շերտերով։ Դասավորել տախտակի վրա մի շերտով ու համեմել աղով, աղացած սև պղպեղով ու ցողել բուսայուղով։

Շարել յուղաթղթով ծածկված տապակի մեջ ու պատրաստել նախապես 170˚C ջեռոցում մոտ 20 րոպե։

Հանել ջեռոցից, հովացնել ու մատուցել։

Метки: , ,

Обсуждение закрыто.