Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՏԼԵՏՆԵՐ > Գազարով ու բրնձով կոտլետ

Գազարով ու բրնձով կոտլետ

Համեղ, հյութեղ ու ոսկեգույն գազարով ու բրնձով այս կոտլետները ո՛չ միայն համեղ են ու առողջարար, այլ նաև շատ գեղեցիկ տեսք ունեն:

Գազարով ու բրնձով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

գազար — 400 գ

բրինձ (կլոր տեսակի) – 100 գ

ջուր —  350 մլ

սոխ – 1 գլուխ

ձու – 1 հատ

սխտոր – 3 պճեղ

սոյայի թանձրուկ – 2 ճ. գ

բուսայուղ – 5 ճ. գ

պաքսիմատի փոշի – 30 գ

սև պղպեղ:

Գազարով ու բրնձով կոտլետներ պատրաստման եղանակն է.

քիչ քանակի բուսայուղի մեջ տապակել կտրտած սոխն ու ճզմած սխտորը: Ավելացնել քերած գազարն ու տապակել մոտ 5 րոպե: Այնուհետև ավելացնել սոյայի թանձրուկը: Տապակել ևս 1 րոպե, վերցնել կրակից ու թողնել, որ հովանա:

Արդեն հովացած զանգվածին ավելացնել աղաջրում նախապես խաշած ու ջրքամած բրինձը, մանր կտրտած խաշած ձուն և համեմել սև պղպեղով:

Ստացված զանգվածով ձևավորել կոտլետներ, թաթախել պաքսիմատի փոշու մեջ և երկու կողմից տապակել բուսայուղի մեջ:

Գազարով և բրնձով պատրաստի կոտլետները մատուցել տաք վիճակում:

Метки: , ,


Оставить отзыв