Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Գազարով տորթ՝ թթվասերի կրեմով

Գազարով տորթ՝ թթվասերի կրեմով

Այս տորթը հարուստ է վիտամիններով, օգտակար է և շատ համեղ։

Թթվասերի կրեմով գազարով տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար – 0,5 կգ

շաքարավազ – 400 գ

ալյուր – 350 գ

ձու 4 հատ

փխրեցուցիչ – 2 թ․ գ

բուսայուղ – 250 գ

աղ – 1 թ․ գ

սոդա – 1 թ․ գ

դարչին – 0,5թ․ գ

ընկույզ – 130 գ

մշկընկույզ

կաթնաշոռ – 250 գ

թթվասեր – 400 գ

շաքարի փոշի – 650 գ։

Թթվասերի կրեմով գազարով տորթի պատրաստման եղանակն է․

բուսայուղն ու շաքարավազը միասին լավ հարել և հատ-հատ ավելացնելով ձուն՝ շարունակել հարել։ Հետզհետե ավելացնել նաև սոդան, փխրեցուցիչը, աղը, դարչինը, քերած մշկընկուզը (мускатный орех), մանրած ընկուզը, մանր քերած գազարն ու ալյուրը։

Խմորը լցնել նախապես յուղած կաղապարի մեջ և թխել 160˚C տաքացված ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը։ Խմորը կարելի է թխել ինչպես ամբողջական՝ հովանալուց հետո բաժանելով երեք շերտի, այնպես էլ խմորը, նախապես բաժանելով երեք մասի, թխել առանձին շերտերով։

Կրեմը պատրաստելու համար թթվասերը լավ հարել շաքարի փոշու հետ, ապա ավելացնել կաթնաշոռը և հարել այնքան, որ ստացվի փքուն զանգված։ Թթվասերը կարելի է փոխարինել քամած մածնով։

Թխվածքի շերտերը կրեմով իրար միացնել և զարդարել ըստ երևակայության ու ճաշակի։

Метки: ,


Оставить отзыв