Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՋՆԱՐԱԿՆԵՐ > Գանաշ

Գանաշ

Գանաշը կամ ինչպես հանդիպում է հին գրականության մեջ՝ գանաժը (ֆրանսերեն՝ ganache), շոկոլադե անուշահամ կրեմ է՝ թարմ սերուցքից և սերուցքային կարագից, որն օգտագործվում է որպես կոնֆետի և կարկանդակների մեջուկ, թխվածքների կամ այլ աղանդերների երեսապատման ու ձևավորման միջոց, ինչպես նաև այն կարող է ծառայել որպես տորթերի ու աղանդերներ վերին շերտ։

Գանաշը կարող է համեմվել մրգերով, սուրճով ու ալկոհոլային խմիչքներով։

Համարվում է, որ գանաշն ստեղծել են Սիրոդենայի հրուշակարանում (Pâtisserie Siraudin) 1850 թ – ին։ Սակայն շրջանառվում է նաև  այն վարկածը, որ գանաշն ստեղծվել է Շվեցարիայում։ Ամենատարածված լեգենդի համաձայն, գանաշն ստեղծվել է պատահականորեն՝ փարիզեցի երիտասարդի կողմից, ով պատահաբար տաք կաթը լցրել է շոկոլադով լի կաթսայի մեջ։

Կախված օգտագործվող շոկոլադի տեսակից ու գանաշի նախատեսված կիրառությունից՝ տատանվում է նաև դրա մատուցման ջերմաստիճանը։

Փոփոխական է նաև սերուցքի ու շոկոլադի հարաբերությունը բաղադրության մեջ, որը պայմանավորված է հիմնականում կիրառման նպատակից ու ցանկալի համակազմվացքից (консистенция)։

Որպես կանոն, 2/3 շոկոլադով ու 1/3 սերուցքով պատրաստված գանաշն օգտագործվում է տորթերի ձևավորման համար կամ որպես հիմք՝ շոկոլադե տրուֆելների համար։ Իսկ հավասար քանակությամբ շոկոլադից ու սերուցքից պատրաստված գանաշը հիմնականում օգտագործվում է երեսապատման նպատակով։

Սենյականին ջերմաստիճանի գանաշը կարելի է հարիչով հարել․ այն կավելանա ծավալով ու ձեռք կբերի թանձր համակազմվածք։ Սակայն լավ սառեցրած գանաշը հնարավոր չէ հարել․ այն կարելի է պարզապես լցնել կաղապարների մեջ ու վայելել որպես շոկոլադե աղանդեր:

Գանաշ պատրաստելու համար, դասական բաղադրատոմսից բացի, բազում այլ բաղադրատոմսեր կան, սակայն սկզբունքը հիմնականում նույնն է։

Метки: , ,


Оставить отзыв