Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Գունագեղ կրիաներ

Գունագեղ կրիաներ

Երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու բազմաթիվ տարբերակներից է սեփական ձեռքերով շինվածքների պատրաստումը։ Այս գեղեցիկ ու գունագեղ կրիաները կարող են դառնալ շինվածքների պատրաստման այսօրվա թեման։

Գունագեղ կրիա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պաղպաղակի փայտիկ – 3 հատ

գունավոր թելեր

գուաշ կամ ջրաներկ՝ վրձնի հետ միասին

սև մատիտ կամ ներկամատիտ (ֆլոմաստեր)

սոսինձ։

Գունագեղ կրիայի պատրաստման եղանակն է․

փայտիկները ներկել գուաշով և թողնել՝ լավ չորանա։ Այնուհետև սև մատիտով դրանցից մեկի մի եզրին նկարել աչքեր ու բերան, իսկ մյուս երկու փայտիկների երկու եզրերին՝ կրիայի թաթերը՝ երկուական գծիկների տեսքով։

Արդեն նկարված փայտիկները դասավորել․ դեմքը նկարած փայտիկի կենտրոնում դնել թաթեր նկարած փայտիկների կենտրոններն այնպես, որ եզրերը լինեն համաչափ հեռավորությամբ։ 3 փայտիկներ կենտրոնական հատվածում սոսնձելով կպցնել իրար։

Գունավոր թելերից մեկի ծայրը հանգուցել սոսնձված հատվածում ու փայտիկների միացման արդյունքում առաջացած յուրաքանչյուր ակոսիկում կատարել մի քանի փաթույթ, որպեսզի կենտրոնական հատվածում փայտիկները լրիվ ծածկվեն։

Ցանկության դեպքում, նախորդ թելին հանգուցելով, փոխել թելի գույնը և հյուսել փայտիկները․ դրա համար հարկավոր է թելը հնարավորինս կիպ ու ձիգ փաթաթել փայտիկի վրա 1 փաթույթով, ապա թելը տեղափոխել հաջորդ փայտիկի վրա ու շարունակել հյուսել նույն կերպ։ Ժամանակ առ ժամանակ փաթույթները սոսնձել փայտիկներից, որպեսզի չքանդվեն։

Հյուսքը շարունակել ,մինչև փայտիկների ծայրերից մնա 1,5 ÷ 2 սմ։ Թելը հանգուցել ու կտրել։

Метки: , , , ,

Обсуждение закрыто.