Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Գրիչը

Գրիչը

Ին՞չ կլինի, ասա՛, գիի՛չ,

Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։

Ինչու՞ իմ մեծ քրոջ ձեռքին

Գրում ես միշտ վարժ ու կարգին,

Իսկ իմ ձեռքին խազմզում ես

Սև ագռավի ճանկերի պես։

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։

Ե՛կ, խդրում եմ, ինձ համար էլ

Գրիր էդպես արագ-արագ,

Էդպես ուղիղ, սիրուն, բարակ։

Գրիչը լուռ լսում-լսում,

Ճռճռում է ու խազմզում,

Բայց այս անգամ արդեն կարծես

Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв