Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Դասական մայոնեզ «Պրովանսալ»՝ տնային պայմաններում

Դասական մայոնեզ «Պրովանսալ»՝ տնային պայմաններում

Մայոնեզը պատկանում է ամենատարածված թանձրուկների շարքին և ունի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ու եղանակներ։ Ամենահայտնի բաղադրատոմսը դասական, ավանդական «Պրովանսալ» մայոնեզի բաղադրատոմսն է, որն էլ իր հերթին ունի տարբերակներ։ Ի դեպ, մանանեխը՝ փոշի կամ մածուկ վիճակում, պարտադիր բաղադրիչ է միայն այս մայոնեզի համար, որի նրբահամության շնորիվ էլ մայոնեզի այս տեսակն անվանվել է «Պրովանսալ»։

Տարբերակ 1

Տնային պայմաններում դասական «Պրովանսալ» մայոնեզ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 1 հատ

մանանեխի մածուկ – 0,5 թ․ գ

աղ – 0,5 թ․ գ

շաքարավազ – 0,5 թ․ գ

բուսայուղ – 160 մլ

քացախ՝ 6% -անոց – 1 թ․ գ։

Տնային պայմաններում դասական «Պրովանսալ» մայոնեզի պատրաստման եղանակն է․

բլենդերի համար նախատեսված տարրայի մեջ լցնել ձուն, շաքարավազը, աղն ու մանանեխի մածուկը։ 15-20 վայրկյան հարել բլենդերով, ապա շատ դանդաղ ու քիչ-քիչ քանակությամբ ավելացնել բուսայուղը՝ շարունակելով հարել այնքան, որ զանգվածը դառնա անհրաժեշտ թանձրության ու սպիտակության։

Վերջում ավելացնել քացախը, հարել ևս մի քանի վայրկյան ու արդեն պատրաստի մայոնեզը դնել սառնարան, որ մի քիչ սառչի, ապա օգտագործել ըստ ցանկության։

Տնային պայմաններում դասական «Պրովանսալ» մայոնեզի պիտանելության ժամկետը 7 օր է՝ սառնարանային պայմաններում։

Տարբերակ 2

Տնային պայմաններում դասական «Պրովանսալ» մայոնեզ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 1 հատ

բուսայուղ – 170 մլ

կիտրոնի հյութ – 1 ճ․ գ

մանանեխի փոշի – 0,5 թ․ գ

շաքարավազ – 0,5 թ․ գ

աղացած սև պղպեղ

աղ։

Տնային պայմաններում դասական «Պրովանսալ» մայոնեզի պատրաստման եղանակն է․

բլենդերի տարրայի մեջ լցնել ձուն ու լավ հարել՝ մինչև հնարավորինս սպիտակի։

Շատ բարակ ցողով ավելացնել բուսայուղը՝ անընդհատ հարելով այնքան, որ ստացվի անհրաժեշտ թանձրության համասեռ զանգված։

Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, կրկին հարել ու օգտագործել ըստ նշանակության։

Метки: , , ,


Оставить отзыв