Вы просматриваете: Главная > ԹԽՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Դդմիկով թխուկ

Դդմիկով թխուկ

Այս թխուկը և՛ տաք, և՛ սառը վիճակում համեղ, հագեցնող ու հիանալի նախաճաշ է ողջ ընտանիքի համար։

Դդմիկով թխուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդմիկ – 0,5 կգ

գազար՝ միջին չափսի – 1 հատ

ձու – 4-6 հատ

կաթ կամ սերուցք – 50 մլ

սխտոր – 1 պճեղ

փխրեցուցիչ – 1թ․ գ

ալյուր – 0,5-1 բաժակ

լոլիկ՝ մանր – 6-7 հատ

հալվող պանիր – 100 — 150 գ

կանաչի – մի փոքր փունջ

սև պղպեղ

կծու չիլի պղպեղ – ըստ ճաշակի

աղ։

Դդմիկով թխուկի պատրաստման եղանակն է․

Դդմիկը և գազարը քերել միջին չափի քերիչով, համեմել մի քիչ աղով ու թողնել 0,5-1 ժամ, որպեսզի հյութն արտազատվի։

Արտազատված ավելորդ հեղուկը քամել։

Լավ հարած ձվի վրա, պարբերաբար խառնելով, ավելացնել կաթը, ճզմած սխտորը, փխրեցուցիչը, խառնել, համեմել աղով ու պղպեղներով։ Ստացված զանգվածն ավելացնել քերած զանգվածի վրա ու լավ խառնել (կարելի է նաև մի քիչ քերած պանիր ավելացնել)։

Ապա ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր ու լցնել նախապես յուղած յուղաթղթով պատած ջեռոցի կաղապարի մեջ։

Խմորի վրա բարակ շերտով դասավորել լոլիկի շերտատած կտորները (կարելի է օգտագործել նաև սունկ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, երշիկեղեն, աղացած միս՝ ըստ ցանկության ու ճաշակի)։

Կարկանդակը թխել նախօրոք 180-200˚C տաքացրած ջեռոցում՝ 30-35 րոպե։ Հանել ջեռոցից, պատել քերած պանրի շերտով ու շարունակել թխել ևս 5-10 րոպե, որպեսզի պանիրն ամբողջությամբ հալվի ու թեթևակի ոսկեգունի։

Մատուցել տաք կամ սառը վիճակում՝ ձևավորելով կտրտած կանաչով։

Метки: , ,


Оставить отзыв