Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Դդմիկով նրբաբլիթներ

Դդմիկով նրբաբլիթներ

Նրբաբլիթների պատրաստման հիանալի տարբերակ է նաև դդմիկով բաղադրատոմսը, որը շատ համեղ է ու ինքնատիպ։ Այս նրբաբլիթները կարելի է մատուցել թթվասերի, սերուցքային կարագի, նախընտրելի թանձրուկի հետ միասին կամ լցոնել։

Դդմիկով նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդմիկ – 200 — 250 գ

մածուն – 150 մլ

ձու – 2 հատ

ալյուր – 100 գ

բուսայուղ – 0,5 ճ․ գ

մաղադանոս – 5 գ

սոդա – 0,25 թ․ գ

աղ։

Դդմիկով նրբաբլիթների պատրաստման եղանակն է․

դդմիկը քերել քերիչով ու թեթևակի ճզմելով՝ հեռացնել ավելորդ հեղուկը։ Վրան ավելացնել ձուն, աղը և սոդայի ու մածունի խառնուրդը, բուսայուղը, որից հետո լավ խառնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը ու թույլ խմոր պատրաստել և թողնել 20 րոպե։

Այնուհետև ավելացնել շատ մանր կտրտած մաղադանոսն ու որոշակի չափաբաժնով լցնել բուսայուղով պատած շատ տաք թավայի մեջ, տարածել և տապակել երկու կողմից։

Метки: ,


Оставить отзыв