Դդմիկով ու լոլիկով աղցան
Բանջարեղենային աղցան նախընտրողներն իրենց ճաշացանկում կարող են ավելացնել ևս մեկ համեղ աղցան։

Դդմիկով ու լոլիկով աղցան պատրաստելու համար ահրաժեշտ են՝
դդմիկ – 100 գ
լոլիկ – 100 գ
մաղադանոս – 10 գ
սխտոր – 1 պճեղ
ձիթայուղ – 2 ճ․ գ․
սև աղացած պղպեղ
աղ։
Դդմիկով ու լոլիկով աղցանի պատրաստման եղանակն է․
դդմիկը շերտատել ու տապակել բուսայուղով, ապա թողնել՝ հովանա և խորանարդաձև կտրտել։
Կտրտած դդմիկի վրա ավելացնել կամայական ձևով կտրտած լոլիկը, մանր կտրտած մաղադանոսը և սխտորը, համեմել աղով ու սև պղպեղով, լավ խառնել, թողնել 20 րոպե, որպեսզի համերը խառնվեն ու մատուցել։