Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Դդմով յուղաբլիթներ

Դդմով յուղաբլիթներ

Դդմով պատրաստված յուղաբլիթների անուշ և ախորժելի բույրն ու ակնահաճո տեսքը կգրավեն շատերի ուշադրություն՝ ակամա հրավիրելով նրանց համտեսի։

Դդմով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդում – 0,5 կգ

ալյուր – 0,5 բաժակ

կաթ – 3 – 4 ճ․ գ․

ձու – 2 հատ

շաքարավազ – 1 ճ․ գ․

բուսայուղ – 50 – 70 մլ

աղ – 1 պտղունց։

Դդմով յուղաբլիթների պատրաստման եղանակն է․

քերիչով մանր քերած դդմի վրա ավելացնել շաքարավազը և աղը, խառնել, թողնել մի քանի րոպե, որից հետո ավելացնել ձուն, կաթը և լավ խառնել։

Այնուհետև ավելացնել ալյուրն ու կրկին լավ խառնել՝ ստանալով մածուցիկ խմոր։

Լավ տաքացրած բուսայուղի մեջ՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա, գդալով դնել քիչ քանակությամբ խմոր ու տապակել միջին կրակով՝ երկու կողմից ստանալով ոսկեգույն երանգ։

Պատրաստի յուղաբլիթները շարել թղթե սրբիչի վրա, ապա մատուցման ափսեի մեջ ու մատուցել տաք վիճակում՝ նախընտրելի մուրաբայի, թանձրուկի կամ կրեմի հետ միասին։

Метки: ,


Оставить отзыв