Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթներ

Դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթներ

Օրը պետք է սկսել օգտակար ու համեղ, արագ պատրաստվող ու հագեցնող նախաճաշով։ Այդպիսի նախաճաշ է դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթը։

Դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդում – 300 գ

խնձոր – 1 հատ

կաթնաշոռ – 100 գ

մածուն – 1 բաժակ

ձու – 1 հատ

շաքարավազ – 1 – 2 ճ․ գ․

փխրեցուցիչ – 1 թ․ գ․

ալյուր — 3 – 4 ճ․ գ․

բուսայուղ։

Դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթների պատրաստման եղանակն է․

շաքարավազն ու կաթնաշոռը միասին տրորել պատառաքաղով՝ դարձնելով համասեռ զանգված։ Ավելացնել ձուն, լավ խառնել, որից հետո ավելացնել մածունն ու կեղևազրկած, կորիզները հեռացրած, քերիչով քերած խնձորը և դդումը, կրկին խառնել։

Այնուհետև ավելացնել ալյուրի ու փրեցուցիչի խառնուրդը և խնամքով խառնել այնպես, որ ալյուրի ոչ մի գնդիկ չմնա։ Պետք է ստացվի մածուցիկ խմոր։

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, պատել հնարավորինս առատ բուսայուղով ու գդալի օգնությամբ խմորից որոշակի զանգված տեղափոխել յուղաթղթի վրա՝ միմյանցից որոշակի հեռավորությամբ։

Յուղաբլիթները թխել 180˚C տաքացված ջեռոցում 15 րոպե, ապա շրջել ու թխել ևս 10 րոպե։

Դդմով ու կաթնաշոռով յուղաբլիթները կարելի է տապակել նաև գազօջախի վրա՝ տաք բուսայուղով թավայի մեջ։

Յուղաբլիթները մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ մի բաժակ տաք թեյի հետ միասին։

Метки: , ,

Обсуждение закрыто.