Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ > Դդումով և խնձորով խյուս

Դդումով և խնձորով խյուս

Ե՛վ դդումը, և՛ խնձորը հիանալի ու անփոխարինելի մթերքներ են հատկապես փոքրիկների համար: Դրա համար էլ դդումով և խնձորով այս խյուսը խորհուրդ է տրվում ներառել 7-8 ամսեկան երեխաների ճաշացանկում՝ որպես հավելյալ սնունդ: Այն ոչ միայն շատ համեղ է, այլ նաև՝ շատ օգտակար:

Դդումով և խնձորով խյուսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

դդում – 50 գ

խնձոր (ցանկալի է քաղցր տեսակի) – 50 գ

շաքարավազ (ըստ ցանկության) – 0.5 թ. գ

կարագ (9 ամսեկանից մեծ երեխաների համար) – 0.5 թ. գ:

Դդումով և խնձորով խյուսի պատրաստման եղանակն է.

դդումը և խնձորը կեղևազրկել, լավ լվանալ, մանր կտրտել և եփել մարմանդ կրակով մոտ 10 րոպե: Վերցնել կրակից, լավ տրորել՝ մինչև դառնա միատարր զանգված, ապա ավելացնել կարագը: Շաքարավազով պատրաստելու դեպքում հարկավոր է քիչ քանակությամբ ջրով և շաքարավազով նախապես օշարակ եփել, ապա ավելացնել արդեն պատրաստի խյուսի վրա ու եռացնել ևս 1-2 րոպե:

Метки: ,


Оставить отзыв