Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՁՈՒ, ՁՎԱԾԵՂՆԵՐ, ՕՄԼԵՏՆԵՐ > Դենվերական օմլետ

Դենվերական օմլետ

Չնայած նրան, որ օմլետն ունի ֆրանսիական ծագում, այն այնքան մեծ տարածում է գտել, որ յուրաքանչյուր երկիր օմլետ պատրաստելու իրեն հատուկ բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակներն ունի, որոնք հաճախ շատ են տարբերվում ֆրանսիական դասական տարբերակից։

Օրինակ՝ ԱՄՆ – ում ստեղծվել ու լայն տարածում են գտել դենվերական օմլետների բազում տարբերակներ, որոնք պատրաստվում են թե՛ ջեռոցում և թե՛ թավայի մեջ։

Տարբերակ 1

Ջեռոցում դենվերական օմլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 8 հատ

սոխ – 0,5 գլուխ

կանաչ և կարմիր պղպեղներ – 1,5 հատ

խոզապուխտ – 200 գ

բուսայուղ – 1 ճ․ գ

կարագ – 10 գ

կաթ – 0,5 բաժակ

հալվող պանիր – 200 գ

աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի

աղ։

Ջեռոցում դենվերական օմլետի պատրաստման եղանակն է․

տաք բուսայուղի ու կարագի խառնուրդին ավելացնել մանր կտրտած սոխը և սոխառած պատրաստել։ Այնուհետև ավելացնել խորանարդաձև մանր կտրտած պղպեղները և միջին կրակով տապակել 2 – 3 րոպե, ավելացնել կտրտած խոզապուխտը՝ շարունակելով տապակել այնքան, մինչև բոլոր մթերքները տապակվեն՝ մոտավորապես 3 րոպե։ Թողնել՝ հովանա։

Ձուն հարել, ավելացնել կաթը, ապա նաև՝ քերած պանիրն ու տապակված մթերքները, համեմել աղով ու սև պղպեղով, լավ խառնել։

Ջեռոցի համար նախատեսված կաղապարը յուղապատել, լցնել զանգվածը և եփել 200 ˚C տաքացրած ձեռոցում 20 – 25 րոպե՝ մինչև պատրաստ լինելն ու թեթևակի կարմրելը։

Ջեռոցում պատրաստված դենվերական օմլետը կարելի է համտեսել և՛ սառը ( ջեռոցից հանելուց հետո ծածկել սրբիչով ու թողնել 10 րոպե, որպեսզի այն հովանա, իսկ երեսը՝ փափկի), և՛ տաք վիճակում։

Տարբերակ 2

Թավայում դենվերական օմլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

խոզապուխտ – 50 գ

սոխ – 0,5 գլուխ

գունավոր պղպեղ – 0,5 հատ

կաթ – 1 ճ․ գ

բուսայուղ – 2 ճ․ գ

աղ

սև աղացած պղպեղ։

Թավայում դենվերական օմլետի պատրաստման եղանակն է․

22 սմ տրամագծով թավայի մեջ լցնել բուսայուղի կեսն ու մանր կտրտած սոխով սոխառած պատրաստել, ապա ավելացնել խորանարդաձև մանր կտրտած պղպեղն ու խոզապուխտը՝ տապակելով ևս 2 րոպե։

Զանգվածը տեղափոխել այլ տարրայի մեջ ու թավայի մեջ լցնել մնացած բուսայուղը։

Տաք բուսայուղի վրա լցնել հարած ձվի ու կաթի խառնուրդը՝ համեմված աղով ու սև պղպեղով։ Մարմանդ կրակի վրա եփել այնպես, որ օմլետի տակը թեթևակի կարմրի, իսկ երեսը դեռ պահպանի որոշակի խոնավություն։

Օմլետի մի կեսում համաչափ տարածել միջուկը, զգուշությամբ ծածկել մյուս կեսով՝ պահպանելով ամբողջականությունը։ Տապակել ևս 1 րոպե՝ յուրաքանչյուր կողմից։

Մատուցել տաք վիճակում ինչպես կիսաշրջանի տեսքով, այնպես էլ՝ կրկնակի ծալված։ Կարելի է ձևավորել մանր կտրտած կանաչով։

Метки: ,


Оставить отзыв