Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Դպրոց եմ գնում

Դպրոց եմ գնում

Վեց տարեկան եմ,
Դպրոց եմ գնում,
Դասի ժամանակ
Խելոք եմ մնում:
Դպրոցում ես նոր
Ընկերներ ունեմ`
Արամը, Կարոն,
Հասմիկն ու Նունեն:

Իսկ երբ դպրոցից
Ես գալիս եմ տուն,
Մաքուր լվացվում
Ճաշի եմ նստում:
Հետո մայրիկիս
Խնդրում եմ թույլ տա,
Որ տիկնիկիս հետ
Մի քիչ խաղամ:

Ապա տիկնիկիս
Խրատ եմ տալիս,
Որ խելոք մնա
Ինձ չխանգարի
Դաս պատրաստելիս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв