Вы просматриваете: Главная > ՄԻԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾ ՄԱՆ ՍՊԱՍՔԻՑ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка), ՓՈՒՉԻԿՆԵՐԻՑ > Դրասանգ «Տոնական լամպեր»

Դրասանգ «Տոնական լամպեր»

Ցանկացած տոնի ձևավորման համար կարելի է ընտրել այս մատչելի ու գունագեղ տարբերակը։ Փուչիկներից ու թղթե բաժակներից պատրաստված դրասանգն (շղթան) ուրախ ու տոնական տրամադրություն կհաղորդի բոլորին։

«Տոնական լամպեր» դրասանգ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

փուչիկներ՝ միևնույն չափսի

ժապավեն կամ երիզ

թղթե բաժակներ

գուաշ՝ վրձնով։

«Տոնական լամպեր» դրասանգի պատրաստման եղանակն է․

ցանկալի գույնով ներկած թղթե բաժակների հիմքի կենտրոնում անցք անել այնպես, որ նախատեսված երիզը կամ ժապավենը երկտակ վիճակում ազատ մտնի այդ անցքի մեջ։

Փուչիկները փչել հնարավորինս համաչափ ու ամուր կապել ժապավենով, իսկ ժապավենի եզրերն անցկացնել բաժակի անցքի միջով։

Երկար ժապավենի վրա՝ իրարից հավասար հեռավորության վրա, կապելով իրար միացնել ժապավենն ու արդեն պատրաստի լամպերը։

Метки: , ,


Оставить отзыв