Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Եգիպտացորենով ու լոլիկով սպագետտի

Եգիպտացորենով ու լոլիկով սպագետտի

Այս ուտեստն այնքան դյուրին է պատրաստելը, որ կարող է պարաստել նույնիսկ սկսնակ խոհարարը։ Այն շատ համեղ է ու հագեցնող։

Եգիպտացորենով ու լոլիկով սպագետտի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սպագետտի – 400 – 500 գ

սխտոր – 3 – 4 պճեղ

լոլիկ՝ խոշոր չափսի – 3 հատ

եգիպտացորեն՝ խաշած, սառեցրած կամ պահածոյացրած – 200 գ

պարմեզան տեսակի պանիր

սպիտակ աղացած պղպեղ

կարմիր աղացած պղպեղ

բուսայուղ

աղ։

Եգիպտացորենով ու լոլիկով սպագետտու պատրաստման եղանակն է․

բուսայուղի մեջ տապակել մանր կտրտած սխտորը, ապա ավելացնել քերիչով քերած կամ աղացած լոլիկը, համեմել աղով ու պղպեղներով։ Այս ամենը եփել մարմանդ կրակով մոտ 5 րոպե։

Այնուհետև ավելացնել եգիպտացորենն ու եփել ևս 15 րոպե։

Թավայի մեջ ավելացնել աղաջրում խաշած ու ջրքամած սպագետտին, զգուշությամբ խառնելով եփել 2 – 3 րոպե։

Պատրաստ լինելուն պես մատուցել՝ վրան ցողելով քերած պանիրը։

Метки: ,


Оставить отзыв