Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Ելակի մուրաբա

Ելակի մուրաբա

Ելակի մուրաբա սիրում են գրեթե բոլորը: Այս համեղ մուրաբայի պատրաստման համար կան բազմաթիվ բաղադրատոմսեր:

Ստորև ներկայացվող տարբերակով եփված ելակի մուրաբան, անտարակույս, կարժանանա շատերի գովասանքին:

Ելակի մուրաբայի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

ելակ – 1 կգ

շաքարավազ – 1.2 կգ

ջուր – 100 գ

օղի կամ կոնյակ:

Պատրաստման եղանակը.

ելակի լվացած, չորացրած հատիկներն զգուշությամբ ընկղմել օղու կամ կոնյակի մեջ, որից հետո հեռացնել պոչը:

Նախապատրաստած պտուղները լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել շաքարավազի կեսը և 5-6 ժամ թողնել հով տեղում:

Մնացած շաքարավազով օշարակ եփել: Պատրաստի օշարակը վերցնել կրակի վրայից, մեջը լցնել պտուղները՝ հյութի հետ միասին, այնպես, որ հատիկներն ամբողջությամբ ընկղմվեն օշարակի մեջ: Մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում հավաքել մուրաբայի երեսի փրփուրը:

Եթե ելակը շատ հյութալի է, ապա 5-6 ժամ շաքարավազում պահելուց հետո պետք է հատապտուղները և հյութը տեղափոխել եփելու համար նախատեսված թասի մեջ, ավելացնել մնացած շաքարավազը և առանց ջուր ավելացնելու մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը:

Երբ ելակի մուրաբան արդեն պատրաստ լինի, լցնել նախապես մանրէազերծված ապակե տարրաների մեջ և փակել:

Метки: , ,


Оставить отзыв