Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Ելակի ջեմ

Ելակի ջեմ

Ելակի ջեմը կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ թխվածքների ու աղանդերների մեջ:

Ելակի ջեմի նախապատրաստման տևողությունը 20ր է, եփման տևողությունը՝ 20 ր: Նշված չափաբաժնից ստացվում է 450 մլ-անոց 3 տարրա:

Ելակի ջեմ պատրաստելու համար ահրաժեշտ են՝

ելակ – 1 կգ

շաքարավազ – 800 գ

կիտրոնի հյութ – 4 ճ. գ:

Ելակի ջեմի պատրաստման եղանակն է․

Կաթսայի մեջ լցնել լվացած, պոչերը հեռացրած և չորացրած ելակները և տրորելով խյուս պատրաստել:

Ավելացնել շաքարավազն ու կիտրոնի հյութը: Եփել մարմանդ կրակով՝ հաճախակի խառնելով զանգվածը, որ չայրվի, և շաքարավազն ամբողջությամբ հալվի:

Ապա կրակը թեժացնել և, անընդհատ խառնելով, եփել մինչև ջերմաստիճանը դառնա 105°C, կամ ունենա համապատասխան թանձրություն՝ 10-15 ր:

Վերցնել կրակից և անմիջապես լցնել նախապես մանրէազերծված (ստերիլիզացված) ապակե տարրաների մեջ, փակել:

Այս հիանալի ելակի ջեմի պիտանելիության ժամկետը 1 տարի է:

Метки: ,


Оставить отзыв