Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՉՐԵՐ, ՔԱՂՑՐԱՉՐԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Ելակի քաղցրաչիր

Ելակի քաղցրաչիր

Աղանդերային հյուրասիրությունների ցանկում իր ուրույն տեղն ունի քաղցրաչիրը (ցուկատ): Ելակի քաղցրաչիրն իր նրբահամությամբ հաճելիորեն կզարմացնի քաղցրասերներին:

Պատրաստման տևողությունը կազմում է մոտ 1.5 ժամ:

Ելակի քաղցրաչիր (ցուկատ) պարաստելու համար անհրաժեշտ են՝

ելակ – 1 կգ

շաքարավազ – 800 գ

ջուր – 1 լ:

Ելակի քաղցրաչրի պատրաստման եղանակն է.

ցանկալի է ընտրել միջին կամ մանր չափսի պինդ պտուղներ, որպեսզի և´ պտղի ձևը պահպանվի, և´ արագ չորանա: Լվանալ ընտրված ելակները, հեռացնել պոչիկներն ու չորացնել:

Շաքարավազն ու ջուրը խառնել, եփել մարմանդ կրակով: Այնուհետև օշարակի մեջ զգուշությամբ ավելացնել ելակները և միջին կրակով եփել 10 ր:

Հանել ելակները, փռել ցանցի վրա, որ ցամաքի: Այնուհետև շարել ջեռոցի՝ նախապես յուղաթուղթ փռած տապակի մեջ և 35-45°C –ով թեթևակի բաց դռնով չորացնել այնքան ժամանակ, մինչև մակերեսը լավ չորանա, սակայն դրա հետ մեկտեղ պտուղները լինեն փափուկ և առաձգական:

Ելակի պատրաստի ցուկատները շարել նախապես մանրէազերծված (ստերիլիզացված) ապակե տարրաների մեջ և փակել:

Метки: ,


Оставить отзыв