Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Ելակի և թթի ջեմ

Ելակի և թթի ջեմ

Թթի և ելակի սիրահարների համար պարզապես սիրելի ու անփոխարինելի կարող է դառնալ այս հիանալի ջեմի բաղադրատոմսը:

Ելակի և թթի ջեմի պարաստման համար անհրաժեշտ են՝

ելակ — 1 կգ

սև թութ — 1 կգ

շաքարավազ – 1 կգ:

Ելակի և թթի ջեմի պարաստման եղանակն է.

ելակն ու թութը լվանալ հոսող ջրով և թողնել, որ լավ ջրքամվի:

Ապա միասին տրորելով պատրաստել խյուս՝ ստանալով միասեռ զանգված:

Ավելացնել շաքարավազն ու, անընդհատ խառնելով, եփել միջին կրակով մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20 ր:

Եռալու ընթացքում հավաքված փրփուրը կարելի է նաև չհավաքել, քանի որ հովանալիս այն կրկին տարրալուծվում է:

Ելակի և թթի ջեմը վերցնել կրակից, անմիջապես լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ և փակել:

Метки: , ,


Оставить отзыв