Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Եղնջով նրբաբլիթներ

Եղնջով նրբաբլիթներ

Եղինջը շատ օգտակար բույս է, որից պատրաստված ուտեստները յուրահատուկ համ ու գեղեցիկ տեսք ունեն։ Եղինջով նրբաբլիթներն ունեն նուրբ ու հաճելի համ։

Եղնջով նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թարմ եղինջ – 20 գ

ալյուր – 1 բաժակ

օսլա – 1 ճ․ գ

կաթ – 400 մլ

շաքարավազ – 0,5 – 1 թ․ գ

ձու – 2 հատ

բուսայուղ – 3 ճ․ գ

աղ – 0,5 թ․ գ։

Եղնջով նրբաբլիթների պատրաստման եղանակն է․

ձուն ու շաքարավազը միասին լավ հարել։ Մաս-մաս ավելացնել ալյուրի, աղի ու օսլայի խառնուրդը ու շարունակել հարել։ Այնուհետև փոքր չափաբաժիններով ավելացնել կաթն ու լավ հարել, ապա ավելացնել նաև բուսայուղը և խառնել։

Լավ լվացած եղինջը խաշել  10 – 30 վայրկյան, որ փափկի, սակայն գույնը չհասցնի փոխել, որպեսզի հնարավորինս պահպանի օգտակար հատկությունները։ Ջրքամել ու բլենդերով լավ հարել։ Ստացված խյուսն ավելացնել խմորի վրա ու կրկին հարել մոտ 2 րոպե։

Բուսայուղով պատած տաք թավայի մեջ լցնել խմորի մի փոքր չափաբաժին, տարածել ու տապակել երկու կողմից։

Метки: ,


Оставить отзыв