Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Եղրևանու ծաղիկներով ու կիտրոնով պովիդլո

Եղրևանու ծաղիկներով ու կիտրոնով պովիդլո

Եղրևանին (յասամանը) ոչ միայն անուշաբույր ու գեղեցիկ ծաղկով է հիացնում բոլորին, այլ ունի մի շարք բուժիչ հատկություններ։ Դրանից պատրաստված մուրաբաները, ջեմերն ու օշարակները ոչ միայն ինքնատիպ են, այլ նաև առողջարար։ Դրանք ունեն թույլ ընդգծված ու եղրևանուն բնորոշ դառնություն ու անուշ բույր։

Եղրևանու ծաղիկներով ու կիտրոնով պովիդլո պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եղրևանու ծաղկաթերթեր – 200 գ

շաքարավազ – 550 գ

կիտրոն – 1 հատ

ջուր – 150 մլ։

Եղրևանու ծաղիկներով ու կիտրոնով պովիդլոյի պատրաստման եղանակն է․

եղրևանու ծաղկաթերթերն առանձացնել ծաղկաբույլերից ու լվանալ հոսող ջրով։ Ջրքամել ու տեղափոխել էմալապատ տարայի մեջ, վրան ավելացնել կիտրոնի քերած ցիտրուսակեղևն ու պտղամիսը (կարելի է նաև կիտրոնն ամբողջությամբ շերտատել, սակայն կեղևի սպիտակ շերտը կավելացնի ջեմի դառնահամությունը)։ Այնուհետև ավելացնել շաքարավազն ջուրը և բլենդերով հարել, որպեսզի դառնա համասեռ զանգված։

Զանգվածը մարմանդ կրակով եփել մինչև թանձրանա՝ մոտ 30 – 35 րոպե։ Ցավոք, եղրևանու գեղեցիկ գույնը ջերմային մշակման ընթացքում կորչում է ու պատրաստի պովիդլոն ձեռք է բերում բաց շագանակագույն երանգ։

Արդեն պատրաստի տաք պովիդլոն տեղափոխել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Метки: , ,


Оставить отзыв