Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿԵՔՍԵՐ, ՄԱՖԻՆՆԵՐ, ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ > Զատկային կեքսեր՝ ձվի կեղևի մեջ

Զատկային կեքսեր՝ ձվի կեղևի մեջ

Սուրբ Զատկի տոնական սեղանին ներկած ձվից զատ կարելի է մատուցել նաև ձվի կեղևի մեջ թխված զատկային կեքսեր, որոնք շատ ինքնատիպ են ու ախորժաբեր:

Ձվի կեղևի մեջ զատկային կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ են ՝

ձվի դատարկ կեղև — 10-15 հատ

աղ

կեքսի խմոր նախընտրած բաղադրատոմսով:

Ձվի կեղևի մեջ զատկային կեքսեր պատրաստելու եղանակն է.

ձվի կեղևները հարկ է մշակել հետևյալ կերպ. ձվի սուր մասում մի փոքր տեղ զգուշությամբ ջարդել, հեռացնել կեղևի կտորները, դատարկել միջուկը, լավ լվանալ հոսող ջրի տակ և չորացնել: Կեքսի կաղապարների մեջ աղ լցնել այնպես, որ ձվի կեղևը կանգուն մնա: Կեղևը 2/3-ով խմոր լցնել և թխել խմորին համապատասխան ջերմաստիճանով և տևողությամբ: Պատրաստի կեքսերը կարելի է ձևավորել ըստ ճաշակի և մատուցել ինչպես կեղևով, այնպես էլ կեղևած վիճակում: Կարելի է գունավորել նաև խմորը:

Կեքսի խմորը կարելի է փոխարինել նաև զատկային կուլիչի կամ այլ բուլկու խմորով:

Метки: , , , ,


Оставить отзыв