Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ, ԺԱՄԱՆՑ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈ ՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ > Զարգացնող խաղ «Պատկերների վերանորոգում»

Զարգացնող խաղ «Պատկերների վերանորոգում»

Այս խաղի միջոցով փոքրիկների մոտ կարելի է զարգացնել խոսքը՝ հարստացնելով բառապաշարը, ուշադրությունը, մանր մոտորիկան։ Խաղը հիանալի ժամանցի տարբերակ է ինչպես նախադպրոցական տարիքի երեխաների համար, այնպես էլ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար՝ դառնալով ուսուցողական նյութ լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար։

«Պատկերների վերանորոգում» խաղը խաղալու համար անհրաժեշտ են՝

նախապես տպած խաղաքարտեր

մկրատ

սոսինձ։

«Պատկերների վերանորոգում» զարգացնող խաղը խաղալու եղանակն է․

սկզբում հարկավոր է երեխային ցույց տալ խաղալիքների պատկերներով խաղաքարտերը՝ հարցնելով, թե ինչ է պատկերված նկարում, ինչ գույն ունի, արդյո՞ք ամբողջական է պատկերը և այլն։

Երեխայից ստանալով ակնկալված պատասխանները՝ ցուցադրել մասնիկների պատկերով խաղաքարտը և հարցնել, թե ո՛ր մասնիկը ո՛ր խաղալիքինն է և որտե՛ղ պետք է լիներ, ինչ նշանակություն ունի այդ մասնիկը պատկերված առարկայի համար և այլն։

Երբ երեխան պատասխանի բոլոր հարցերին, երեխայի օգնությամբ մկրատով առանձնացնել մասնիկներն ու սոսնձել համապատասխան խաղալիքների վրա։

Աշխատանքն ավարտելուց հետո կրկին հարցնել երեխային՝ դարձա՞ն արդյոք խաղալիքներն ամբողջական, ինչպիսի՞ փոփոխության ենթարկվեցին խաղաքարտերը, կարելի՞ էր արդյոք մասնիկները փակցնել այլ դասավորությամբ և ի՞նչ կստացվեր արդյունքում։

Եթե երեխան կարող է ինքնուրույն ներկել նկարները, ապա ցանկալի կլինի, որ նկարները լինեն անգույն տարբերակով, և նա դրանք ներկի սեփական երևակայությամբ։

Метки: , , ,


Оставить отзыв