Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Ընդեղենով ու հատապտուղներով խորոված նեկտարին

Ընդեղենով ու հատապտուղներով խորոված նեկտարին

Նեկտարինը կարելի է վայելել ոչ միայն թարմ կամ պահածոյացված վիճակում, այլ նաև կարելի է խորովել ու մատուցել որպես աղանդեր։

Ընդեղենով ու հատապտուղներով խորոված նեկտարին պատրաստման համար անհրաժեշտ են՝

նեկտարին – 4 հատ

հապալասի չիր կամ չամիչ – 2 ճ․ գ

թարմ հատապտուղներ (ազնվամորի, մոշ և այլն) – 2 ճ․ գ

ընդեղեն — 2 ճ․ գ

մեղր – 1,5 ճ․ գ։

Ընդեղենով ու հատապտուղներով խորոված նեկտարինի պատրաստման եղանակն է․

լվացած ու չորացրած նեկտարինները (կարելի է փոխարինել դեղձով) կիսել, հեռացնել կորիզները։ Գդալով հեռացնել նաև պտղամսի մի մասը։

Իրար խառնել մանրացրած ընդեղենը (կարելի է օգտագործել ինչպես մի, այնպես էլ մի քանի տեսակների համադրությունը), հապալասի չիրը, հատապտուղներն ու մեղրը։

Ստացված միջուկը լցնել նեկտարինների մեջ՝ վերջիններս շարելով ջեռոցի յուղած տապակի մեջ ու խորովել 180-200˚C տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։

Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв