Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ > Թանզիվով ու բամբակով բժշկական դիմակ՝ տնային պայմաններում

Թանզիվով ու բամբակով բժշկական դիմակ՝ տնային պայմաններում

Օդակաթիլային վարակների կանխարգելման կամ վարակի տարածումը կանխող արդյունավետ միջոցներից մեկը համարվում է բժշկական դիմակը։ Այն կարելի է գնել կամ պատրաստել տնային պայմաններում։

Տնային պայմաններում կարված դիմակները ենթակա են բազմակի օգտագործման, պատրաստվում են ձեռքի տակ եղած նյութերով ու չեն պահանջում նյութական լրացուցիչ ծախս։ Դրանք հարկավոր է լվանալ տաք ջրով ու արդուկել շատ տաք արդուկով, որպեսզի բոլոր մանրէները ոչնչանան։

Տարբերակ 1

Տնային պայմաններում թանզիվով ու բամբակով բժշկական դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թանզիվ (марля)՝ 30 x 30 սմ չափսի — 1 հատ

թանզիվ` 70 x 10սմ չափսի – 2 հատ

բամբակի շերտ՝ 0,5 — 1 սմ հաստությամբ – 10 x 15 սմ։

Տնային պայմաններում թանզիվով ու բամբակով բժշկական դիմակի պատրաստման եղանակն է․

թանզիվի 70 x 10սմ չափսի կտորներից կապիչներ կարել (կապիչների համար նախատեսված թանզիվը կարելի է փոխարինել այլ գործվածքով)։

Թանզիվի 30 x 30 սմ չափսի քառակուսի կտորի վրա՝ աջ կամ ձախ կողմի կենտրոնում, դնել բամբակի շերտը, թանզիվը լայնությամբ երկտակել, ապա բամբակի շերտի վերևում ու ներքևում՝ բամբակի շերտին կիպ ու զուգահեռ, դնել կապիչները՝ ապահովելով աջ ու ձախ կողմերի համաչափությունը։

Այնուհետև դեպի կենտրոն ծալել թանզիվի շերտի վերևի մասը, ապա ծալել նաև ներքևի մասը։

Կարելով իրար միացնել թանզիվի շերտերն ու կապիչները։

Դիմակը կրելիս հարկավոր է ներքևի կապիչը կապել ծոծրակի մոտ, իսկ վերևինը՝ գլխի հետևի մասում՝ անցկացնելով ականջների վերևով։

Տարբերակ 2

Տնային պայմաններում թանզիվով ու բամբակով բժշկական դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թանզիվ (марля) – 90 x 50 սմ

բամբակի շերտ՝ 1 սմ հաստությամբ – 15 x 15 սմ։

Տնային պայմաններում թանզիվով ու բամբակով բժշկական դիմակի պատրաստման եղանակն է․

թանզիվի շերտի կենտրոնում տեղադրել բամբակը և թանզիվի վերևի մասն իջեցնել, իսկ ներքևի մասը ծալել դեպի վերև այնպես, որ ստացվի նեղ, բայց երկար ուղղանկյուն։

Ստացված ուղղանկյան երկու եզրերն էլ մեջտեղից բաժանել երկու մասի՝ 25 – 30 սմ երկարությամբ կտրվածքով, որոնք կծառայեն որպես կապիչ ։

Դիմակը կրելիս հարկավոր է գլխի գագաթային մասում սկզբում կապել ներքևի կապիչները, ապա կապել վերևի կապիչները գլխի հետևի մասում։

Метки: , , ,


Оставить отзыв