Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ > Թավշածաղկի օգտակար և բուժիչ հատկությունները

Թավշածաղկի օգտակար և բուժիչ հատկությունները

Այս վառ գուներանգներով ու արտահայտիչ անուշ բույրով ծաղկի հայրենիքը համարվում է Հարավային Ամերիկան (որոշ աղբյուրներում նշվում է նաև Մեքսիկան), իսկ 16-րդ դարում եվրոպացի գաղութարարների միջոցով հայտնվել է նաև եվրոպական երկրներում։

Թավշածաղկի (մախմրի ծաղիկ, бархатцы, чернобривцы, tagetes) հայտնի բոլոր տեսակներն էլ իրար չեն զիջում գեղեցկությամբ ու ինքնատիպությամբ։

Թավշածաղիկը հնուց ի վեր հայտնի է իր օգտակար ու բուժիչ հատկություններով։

Բույսը հարուստ է մի շարք եթերայուղերի բարդ խառնուրդով, կալիումով, մագնեզումով, ֆոսֆորով, կալցիումով և այնպիսի հազվադեպ հանդիպող միկրոտարրերով, ինչպիսիք են ցինկը, ոսկին, պղինձը և սելենը։ Հարուստ է նաև ֆոլաթթվով, ասկորբինաթթվով, վիտամին А–ով և Е-ով և այլն։

Ծաղկաբույլերը լայնորեն կիրառվում են տարբեր ազգերի խոհանոցներում․ դրանցից պատրաստում են համեմունք, մարինադ, թեյ, օգտագործում տարբեր ուտեստներ պատրաստելիս՝ կերակուրներին յուրահատուկ համ ու դեղին գեղեցիկ երանգ հաղորդելու նպատակով։

Դեռևս վաղ ժամանակաշրջանում այս ծաղիկն օգտագործել են փորացավի, աղեստամոքային համակարգի հիվանդությունների, մարսողության կարգավորման, սրտխառնոցի, լյարդի մի շարք հիվանդությունների, երիկամների, միզուղիների, ատամնացավի, շաքարախտի (շաքարային դիաբետ), տեսողության հետ կապված խնդիրների, շնչառական և այլ հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով։ Եփուկը, թուրմը, եթերայուղն ու քսուքներն օգնում են ազատվել մազաթափությունից ու ակնեից (դեմքի բշտիկներ), հանգստացնել մաշկի գրգռվածությունը։ Հետաքրքրական է, որ Մեքսիկայում բնակվող հնդկացի կանայք կաթնարտադրությունը խթանելու նպատակով թավշածաղկի թուրմ են խմում ։

Իհարկե, հարկ է հիշել, որ թավշածաղկի ոչ բոլոր տեսակներն ունեն նույն բուժիչ հատկությունները, իսկ հիբրիդները պարզապես անուշ բուրմունքով ակնահաճո ծաղիկներ են։

Թավշածաղկի ծաղկաթերթերը բնական հիանալի ներկանյութ են հանդիսանում․ դրանցից պատրաստում են ինչպես սննդային, այնպես էլ գործվածքային ներկեր։

Այս բույսը լայն կիրառություն ունի նաև կենցաղում։ Այն հիանալի միջատասպան միջոց է․ կրակի մեջ մի քանի չորացրած ծաղկաբույլ նետելով ու ծուխը տարածելով՝ կարելի է ազատվել մոծակներից ու այլ արնախում միջատներից։

Հագուստի, սպիտակեղենի պահարաններում չորացրած բույսից տեղադրելով՝ կարելի է հաջողությամբ պայքարել ցեցի դեմ։

Հակամանրէային ու հակասնկային հատկությունների շնորհիվ պարտեզի մշակաբույսերը պաշտպանում է մի շարք հիվադություններից, իսկ եթերայուղերի շնորհիվ՝ մի շարք վնասակար միջատներից։ Այն նաև բնական հիանալի պարարտանյութ է։

Метки: , , ,


Оставить отзыв