Вы просматриваете: Главная > ԸՄՊԵԼԻՔՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՏԱՔ ԸՆՊԵԼԻՔՆԵՐ > Թեյ՝ սոճու փշատերևներով ու մասուրով

Թեյ՝ սոճու փշատերևներով ու մասուրով

Ձմռանն ու գարնանը հատկապես, երբ հաճախակի են լինում մրսածության դեպքերն ու օրգանիզմում կա վիտամինների պակաս, կարելի է ըմպել մի գավաթ տաք ու անուշաբույր թեյ՝ սոճու փշատերևներով ու  չորացրած մասուրով։ Այն կամրապնդի օրգանիզմի դիմադրողականությունը և կհարստացնի վիտամիններով, կօգնի պայքարել մրսածության դեմ ու կպարգևի հաճելի հանգիստ։

Սոճու փշերը ցանկալի է հավաքել երիտասարդ ճյուղերից, օգտագործել թարմ կամ չորացրած վիճակում։

Սոճու փշատերևներով ու մասուրով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

փշատերևներ – 3 — 5 գ

չորացրած մասուր – 10 հատ

ջուր — 1 լ։

Սոճու փշատերևներով ու մասուրով թեյի պատրաստման եղանակն է․

սոճու չորացրած ասեղնատերևները մանրացնել (թարմ փշերի դեպքում թողնել ամբողջական, որպեսզի խեժի համը շատ արտահայտիչ չլինի)։

Թեյամանի (заварной чайник) մեջ լցնել եռացող ջուրն ու ավելացնել մասուրը և ասեղնատերևները։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նարնջի կամ մանդարինի կեղևներ։ Փակել կափարիչով, ծածկել տաք ծածկոցով ու թրմել 3 – 4 ժամ։

Դեռևս տաք թեյը կարելի է վայելել մի գդալ մեղրի, շաքարավազի կամ նախընտրելի մուրաբայի հետ համատեղ։

Метки: ,


Оставить отзыв