Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Թզի ջեմ

Թզի ջեմ

Թզի ջեմը շատ համեղ պահածո է, որը կարելի է համտեսել մի բաժակ տաք թեյի հետ, օգտագործել խմորեղեն պատրաստելիս կամ մատուցել պանրի տեսականու հետ՝ որպես յուրահատուկ լրացում։

Թզի ջեմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թուզ – 1 կգ

նարինջ – 2 հատ

կիտրոնի հյութ – 6 ճ․ գ․

շաքարավազ – 0,5 – 0,7 կգ

աղացած կոճապղպեղ – 0,5 թ․ գ․

աղացած դարչին – 0,5 թ․ գ․

աղացած մեխակ – 0,5 թ․ գ։

Թզի ջեմի պատրաստման եղանակն է․

լվացած  ու պոչերից մաքրած թուզը կտրտել կամայական ձևով, վրան ավելացնել նարնջի քերած ցիտրուսակեղևից՝ 1 ճ․ գ․, և կտրտած ողջ պտղամիսը։ Կաթսան դնել մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով՝ եփել մինչև դառնա խյուսանման զանգված։

Ապա ավելացնել շաքարավազը և եփել մինչև գրեթե պատրաստ լինելը։

Պատրաստ լինելուց 1 – 2 րոպե առաջ ջեմի մեջ ավելացնել աղացած կոճապղպեղը, դարչինն ու մեխակը, կիտրոնի հյութը և եփել մինչև պատրաստ լինելը։

Ջեմը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Метки: , ,


Оставить отзыв