Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Թզով ու նշային կրեմով կարկանդակ

Թզով ու նշային կրեմով կարկանդակ

Մի գավաթ սուրճի հետ վայելելու համար բարակ ու նուրբ խմորի, անկրկնելի համով կրեմի ու քաղցրահամ թզի համադրությամբ ստացված կարկանդակից ավելի համեղ ու եթերային ոչինչ չի կարող լինել։

Թզով ու նշային կրեմով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

կարագ – 50 գ

շաքարավազ – 100 գ

փխրեցուցիչ – 2 թ․ գ․

ալյուր – 150 գ

թուզ – 7 – 8 հատ

նշային կրեմ։

Թզով ու նշային կրեմով կարկանդակի պատրաստման եղանակն է․

սենյակային ջերմաստիճանում գտնվող կարագը հարել շաքարավազով, ավելացնել ձուն, կրկին լավ հարել։ Ապա ավելացնել փխրեցուցիչի ու ալյուրի խառնուրդը և խմոր հունցել։

Մոտավորապես 28 – 29 սմ տրամագծով կաղապարը յուղապատել ու վրան ձեռքերով տարածել խմորը՝ ընդգրկելով նաև կողային մակերևույթը։

Խմորի շերտի վրա շարել 4 – 6 մասի բաժանած թուզը ու ամբողջությամբ ծածկել նշի կրեմով։

Թխել 180 ˚C տաքացրած ջեռոցում 35 – 40 րոպե։

Կարկանդակը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв