Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Թթվասերային աղանդեր՝ դոնդողով

Թթվասերային աղանդեր՝ դոնդողով

Այս գունագեղ աղանդերն իր գեղեցկությամբ ու անզուգական համով անգերազանցելի հյուրասիրություն է մի գավաթ սուրճի կամ թեյի հետ։

Դոնդողով թթվասերային աղանդեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թթվասեր – 1 լ

մրգային դոնդող՝ տարբեր տեսակի – 2 տուփ

դոնդող – 30 գ

շաքարավազ – 1 բաժակ

մրգեր և հատապտուղներ

կաթնային թխվածքաբլիթ  — 600 — 700 գ

ջուր – 2,5 բաժակ

շոկոլադ – 50 գ։

Դոնդողով թթվասերային աղանդերի պատրաստման եղանակն է․

մրգային դոնդողների յուրաքանչյուր տուփը լուծել մեկական բաժակ տաք ջրի մեջ ու թողնել՝ լավ պնդանա։

Թթվասերը լավ հարել շաքարավազի հետ ու ավելացնել 0,5 բաժակ տաք ջրում լուծած 30 գ դոնդողը, լավ խառնել, ավելացնել կտրտած նախընտրելի մրգերն ու հատապտուղները, ապա՝ նաև կամայական կտրտած մրգային դոնդողի կտորները։ Այս ամենն զգուշությամբ խառնել գդալով։

Կաղապարի մեջ յուղաթուղթ կամ սննդային թաղանթ փռել ու հնարավորինս կիպ՝ մեկ շերտով, դասավորել թխվածքաբլիթները։

Թթվասերային զանգվածը լցնել թխվածքաբլիթային շերտի վրա, գդալով հարթեցնել ու տեղադրել սառնարանում՝ մինչև վերջնականապես պնդանալը։

Մատուցելիս կտրտել  ու ձևավորել հալած շոկոլադով։

Метки: , ,


Оставить отзыв