Թթվասերային տորթ

Այս հասարակ, փափուկ ու շատ համեղ թթվասերային տորթը պատրաստվում է շատ արագ, իսկ բաղադրիչները գրեթե միշտ հասանելի են։ Այս ստացվում է չափավոր քաղցր՝ թեթևակի թթվաշությամբ՝ թթվասերով պատրաստված կրեմի պատճառով։

Թթվասերային տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

շաքարավազ – 120 – 150 գ

շաքարի փոշի – 1 – 2 ճ․ գ

թթվասեր՝ ցանկացած յուղայնությամբ – 250 գ

թթվասեր՝ 20% և ավելի յուղայնությամբ – 400 գ

խմորի փխրեցուցիչ – 10 գ

կակաո փոշի – 10 գ

վանիլային շաքարավազ – 10 գ

աղ – 1 պտղունց։

Թթվասերային տորթի պատրաստման եղանակն է․

ձուն շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել ցանկացած յուղայնությամբ թթվասեր, աղ և աստիճանաբար ավելացնել ալյուրի ու փխրեցուցիչի խառնուրդը։

Խմորը մոտավորապես բաժանել 3 մասի ու առանձացնել մի մասը։ 2/3 մասի վրա ավելացնել կակաոն ու լավ խառնել։

22 սմ տրամագծով կաղապարը պատել բուսայուղով կամ կարագով ու 2 տիպի խմորներն էլ առանձին-առանձին թխել 180˚C տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինելը՝ սպիտակ շերտը՝ մոտավորապես 10 – 12 րոպե, շագանակագույնը՝ մոտավորապես 16 – 18 րոպե։

Թխվելուց հետո շերտերը թողնել՝ հովանա։ Շագանակագույն շերտը, մեջտեղից կիսելով, ձևավորել 2 միանման շերտ։

20% և ավելի յուղայնությամբ թթվասերը հարել շաքարի փոշու և վանիլային շաքարի հետ ու ստացված կրեմի միջոցով շերտերը՝ շագանակագույն, սպիտակ, շագանակագույն հերթականությամբ իրար միացնել՝ ամբողջական տեսք հաղորդելով տորթին։ Հարթեցնել տորթի կողմնային մակերեսը։

Կրեմապատել նաև տորթի երեսն ու կողմնային մակերևույթը և զարդարել շերտերից մնացած փշրանքներով։

Տորթը 2 – 4 ժամ թողնել սառնարանում կամ սենյակային պայմաններում, որպեսզի կրեմը ներծծվի, ապա մատուցել։