Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Թխվածքաբլիթային տորթ՝ բանանով ու կաթնաշոռային կրեմով

Թխվածքաբլիթային տորթ՝ բանանով ու կաթնաշոռային կրեմով

Բոլոր երեխաերը սիրում են թխվածքաբլիթ, վաֆլի, բանան․․․

Այդ ամենը կարելի է վայելել նաև միաժամանակ՝ գեղեցիկ ու համեղ տորթի տեսքով։

Բանանով ու կաթնաշոռային կրեմով թխվածքաբլիթային տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թխվածքաբլիթ` կաթնային կամ շոկոլադե – 500 – 600 գ (24 հատ)

վաֆլի՝ կիտրոնի համով – 150 գ

մեղր – 1 ճ․ գ

կաթ – 200 մլ

կաթնաշոռ – 400 — 500 գ

շաքարավազ – 50 գ

թթվասեր – 300 գ

բանան – 2 հատ

կիտրոնի հյութ – 1 ճ․ գ

կոկոսի քերուկ – 40 գ

կակաոյի փոշի – 1 ճ․ գ։

Բանանով ու կաթնաշոռային կրեմով թխվածքաբլիթային տորթի պատրաստման եղանակ է․

բանանները շերտատել ու ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանան ու բլենդերի օգնությամբ խյուս պատրաստել։ Վրան ավելացնել կաթաշոռն ու մեղրը, հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։

Մեկ այլ թասիկի մեջ էլ հարել թթվասերը, շաքարավազն ու կակաոն։

6 թխվածքաբլիթը, հատ-հատ թաթախելով կաթի մեջ, կիպ շարել սկուտեղի մեջ՝ մեկ շերտով, պատել կաթնաշոռային կրեմով, այնուհետև վրան տարածել վաֆլե փշրանքները, շարել կաթի մեջ թաթախած թխվածքաբլիթները, կրկին կրեմապատել ու կրկնել շերտերի հերթականությունը։ Թխվածքաբլիթների վերջին շերտը շարելուց հետո տորթի երեն ու կոցքերը կրեմապատել թթվասերային կրեմով ու ձևավորել կոկոսի քերուկով։

Տորթը 5 – 6 ժամով տեղադրել սառնարանում, ապա հանել, կտրտել ու մատուցել։

Метки: , , ,


Оставить отзыв