Вы просматриваете: Главная > ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Թղթե ձնեմարդ

Թղթե ձնեմարդ

Պարզվում է՝ ոչ բոլոր ձնեմարդերն են հալվում սենյակի տաք ու ջերմ մթնոլորտից: Թղթից պատրաստված ձնեմարդը ոչ միայն չի հալվում, այլև յուրովի է ջերմացնում այն՝ դառնալով սենյակի գեղեցիկ զարդարանք ձմռան սառնամանիքին:

Թղթե ձնեմարդ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սպիտակ և գունավոր թղթեր

սոսինձ

մկրատ:

Թղթե ձնեմարդ պատրաստելու եղանակն է.

վերցնել 2 մեծ և 2 ավելի փոքր չափսի սպիտակ թղթեր: Թղթերից յուրաքանչյուրը ծալել դարսերով, ապա ծալել մեջտեղից: Միաչափ թղթերը, եզրերից սոսնձելով  իրար, ստանալ շրջան: Մեծ շրջանին սոսնձել փոքրը:

Նույն սկզբունքով պատրաստել 2 ավելի փոքր շրջաններ՝ ձեռքերի համար և կրկին սասնձել մեծի վրա:

Սև թղթից գլխարկ ձևել, ձևավորել սպիտակ ուղղանկյուն թղթով և սոսնձել փոքր շրջանի վրա:

Սև թղթից շրջանաձև ձևել կոճակներն ու աչքերը և սոսնձել համապատասխան հատվածներում, իսկ բերանը փոխարինել սև թղթի բարակ երիզով:

Քթի փոխարեն նարնջագույն թղթից փոքր կոն պատրաստել և սոսնձել:

Վզարկուն (շարֆը) պատրաստել երկնագույն կամ այլ գույնի թղթե երիզով:

Метки: , ,


Оставить отзыв