Вы просматриваете: Главная > ԱՐԴՈՒԶԱՐԴԵՐ, ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՈՒԼՈՒՆՔԱԳՈՐԾ ՈՒԹՅՈՒՆ > Թղթե ուլունքներ

Թղթե ուլունքներ

Հին թերթերից, ամսագրերից, պաստառների մնացորդներից ուլունքներ պատրաստելը հետաքրքիր է ու գրավիչ ինչպես մանուկների, այնպես էլ մեծերի համար, իսկ համբերատարությամբ ու սիրով դրանցից պատրաստված զարդերն ու տոնական ձևավորումները կգրավեն շատերի ուշադրությունը։

Թղթե ուլունքներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թղթի կտորներ

սոսինձ

քանոն

մատիտ

մկրատ

ատամի փայտիկ

ներկեր (գուաշ, եղունգների լաք․․․) և վրձին

թափանցիկ լաք։

Թղթե ուլունքների պատրաստման եղանակն է․

թղթի վրա գծագրել ուլունքի նախընտրելի ձևին ու չափին համապատասխան պատկերներ, ապա մկրատով առանձնացնել իրարից։

Ստացված պատկերները սոսնձել ողջ մակերեսով (լայն կողմից մի քանի միլիմետր՝ ատամի փայտիկի շրջագծի չափով, չսոսնձել), ապա լայն կողմից դեպի նեղացող կողմն սկսել խնամքով փաթաթել ատամի փայտիկի վրա։

Ստացված ուլունքը հանել փայտիկի վրայից և թողնել՝ չորանա։

Թղթե ուլունքը գեղեցիկ տեսք կունենա, եթե պատրաստվի նախօրոք եզրագծած պատկերից։

Արդեն չորացած ուլունքները կարելի է ներկել, նկարազարդել ըստ երևակայության, ապա թափանցիկ լաքով լաքապատել։

Ի դեպ, թուղթը կարելի է փոխարինել նաև գործվածքով, կաշվով․․․

Պատրաստի ուլունքահատիկներից կարելի է պատրաստել բազմաոճ ու բազմերանգ, անկրկնելի ու հետաքրքիր զարդեր՝ պարզապես շարելով թելի վրա կամ համադրելով այլ նյութերից պատրաստված ուլունքների հետ։

Метки: ,


Оставить отзыв