Вы просматриваете: Главная > ԸՄՊԵԼԻՔՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈԿՏԵՅԼՆԵՐ > Թուրինջով և անանուխով կոկտեյլ

Թուրինջով և անանուխով կոկտեյլ

Թուրինջի (գրեյֆրուտ) ինքնատիպ դառնությունն ու անանուխի թարմեցնող համն առաջին հայացքից գուցե անհամատեղելի թվան, սակայն համային այդ համադրությունից ստացվում է անմոռանալի ու յուրահատուկ համով ու բույրով թարմացնող կոկտեյլ։

Թուրինջով և անանուխով կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թուրինջ – 2 հատ

ջուր – 2 բաժակ

թարմ կամ չորացրած անանուխ – 5 – 6 տերև

շաքարավազ – 150 գ։

Թուրինջով և անանուխով կոկտեյլի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել ջուրը, շաքարավազն ու անանուխը և մարմանդ կրակով եփել մի քանի րոպե՝ ամբողջությամբ լուծելով շաքարավազը։

Վերցնել կրակից, հեռացնել անանուխի տերևները և ավելացնել թուրինջներից քամած հյութը, ապա լավ խառնել։

Կոկտելը հովացնել և մատուցել՝ գավաթը ձևավորելով անանուխի թարմ տերևներով ու թուրինջով։

Կարելի է մատուցել ինչպես առանց սառույցի, այնպես էլ մի քանի կտոր սառույցով։

Метки: , ,


Оставить отзыв