Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ, ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ > Իտալական զատկային հաց

Իտալական զատկային հաց

Յուրաքանչյուր ազգի ծիսական խոհանոց ունի իրեն բնորոշ կերակրացանկ: Իտալիայում զատկային սեղանի համադամ ուտեստների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի զատկային հացը:

Իտալական զատկային հաց պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խմորիչ — 8 գ

սերուցք — 180 մլ

կաթ — 180 գ

ալյուր — 700 գ

շաքարավազ – 1.5 բաժակ

աղ — 1 պտղունց 

ձու — 3 հատ հում և 6 հատ զատկային

քունջութ կամ այլ մանր կոնֆետներ:

Իտալական զատկային հացի պատրաստման եղանակն է.

խորը թասի մեջ խառնել տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, աղը և սերուցքը: Վրան ավելացնել հարած 2 ձուն, ապա նաև ալյուրի կեսը: Խառնել և, քիչ-քիչ ավելացնելով ալյուրի մյուս կեսը, հունցել խմոր: Խմորը մոտ 1ժամ թողնել տաք տեղում, որ հասունանա:

Հասունացած խմորը բաժանել 6 հավասար գնդի: Յուրաքանչյուր գունդն էլ իր հերթին բաժանել 2 հավասար մասի: Գնդերից 25-30 սմ երկարությամբ գլանակներ պատրաստել:

Յուղած թավայի վրա, երկուական գլանակ իրար փաթաթելով, ձևավորել շրջան: Թողնել ևս 1 ժամ: Այնուհետև վրան ձու քսել, մեջտեղում դնել ներկած ձուն, ցողել քունջութով և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե՝ մինչ կարմրելը:

Մեջտեղում դրվող ներկած ձուն կարող է լինել նաև կիսաեփ, քանի որ ջեռոցում այն նույնպես պետք է եփվի:

Իտալական զատկային հացը հանել ջեռոցից, թողնել, որ հովանա և մատուցել:

Метки: , ,


Оставить отзыв