Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Լավաշից եռանկյունաձև ծրարներ՝ պանրով ու երշիկով

Լավաշից եռանկյունաձև ծրարներ՝ պանրով ու երշիկով

Լավաշով պատրաստված ուտեստները շատ մեծ տարածում ունեն, քանի որ դրանք հիմնականում շատ հեշտ ու արագ են պատրաստվում և հարմար են ինչպես նախաճաշի, այնպես էլ օրվա ընթացքում արագ ընդմիջում կազմակերպելու համար։

Լավաշից պանրով ու երշիկով եռանկյունաձև ծրարներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լավաշ – 1 հատ

երշիկ՝ ցանկացած տեսակի – 150 գ

պինդ տեսակի պանիր – 150 գ

սամիթ ու մաղադանոս – 50 գ

ձու – 1 հատ

կաթ – 1,5 ճ․ գ

բուսայուղ – 2 ճ․ գ

աղացած կարմիր պղպեղ – մի պտղունց

պաքսիմատի փոշի՝ ըստ ցանկության – 3 ճ․գ։

Լավաշից պանրով ու երշիկով եռանկյունաձև ծրարների պատրաստման եղանակն է․

լավաշն, ըստ լայնության, բաժանել 10 սմ լայնությամբ շերտերի։

Յուրաքանչյուր շերտի եզրերից մեկի վրա դնել երշիկի մի կտոր, վրան գդալով ավելացնել քերած պանրի, մանր կտրտած կանաչու ու աղացած կարմիր պղպեղի խառնուրդից։

Լավաշի լցոնած եզրի անկյուններից մեկն անկունագծով ծալել դեպի հանդիպակաց կողմը, ապա նույն սկզբունքով շարունակել ծալել լավաշի շերտի ողջ երկարությամբ։

Ստացված եռանկյունիները թաթախել հարած ձվի ու կաթի խառնուրդի մեջ (ցանկության դեպքում կարելի է թավալել նաև պաքսիմատի փոշու մեջ), ապա տապակել տաք բուսայուղով մինչև ոսկեգունելը։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , , ,


Оставить отзыв