Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՆԱԽՈՒՏԵՍՏՆԵՐ > Լավաշով, պանրով ու նրբերշիկով ռուլետներ

Լավաշով, պանրով ու նրբերշիկով ռուլետներ

Այս ռուլետները շատ հարմար տարբերակ են թե՛ նաշաճաշի համար, թե՛ որպես արագ սնունդ։

Լավաշով, պանրով ու նրբերշիկով  ռուլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լավաշ – 1-2 հատ

կարտոֆիլի խյուս – 200 գ

նրբերշիկ – 6 հատ

պանիր՝ պինդ տեսակի – 100 գ

բուսայուղ։

Լավաշով, պանրով ու նրբերշիկով  ռուլետների պատրաստման եղանակն է․

մոտ 20 սմ երկարությամբ և նրբերշիկին համապատասխան լայնությամբ լավաշի կտորի վրա բարակ շերտով քսել կարտոֆիլի խյուսը, վրան բարակ շերտով փռել քերած պանիրը։ Լավաշի մի կողմում դնել նրբերշիկը և սկսել փաթաթել մինչև վերջ։

Պատրաստի ռուլետները տապակել միջին կրակի վրա՝ տաք բուսայուղով թավայի մեջ՝ կարմրացելով բոլոր կողմերից։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , , ,


Оставить отзыв