Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ > Լիկյոր՝ վարդի թերթիկներից

Լիկյոր՝ վարդի թերթիկներից

Յուրահատուկ ու անսովոր համերով ոգելից խմիչքներ նախընտրողները կարող են վայելել այս ինքնատիպ խմիչքը, որի պատրաստման գործընթացը բականին հեշտ է։

Տարբերակ 1

Վարդի թերթիկներից լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թեյի վարդի թերթիկներ – 250 գ

շաքարավազ – 350 գ

էթիլային սպիրտ՝ 95% — անոց  — 150 մլ

կիտրոնաթթու – 1 թ․ գ

ջուր – 1,2 լ։

Վարդի թերթիկներից լիկյորի պատրաստման եղանակն է․

1 լիտր ջուրը եռացնել ու լցնել վարդի՝ մաքրած ու կիտրոնաթթվի հետ խառնած թերթիկների վրա, ամուր փակել կափարիչով։ Երբ հեղուկը հովանա, տարան տեղադրել սառնարանում ու թողնել 2 օր։

Այնուհետև հանել սառնարանից, թերթիկները հյութաքամել։

Ստացված թուրմի վրա ավելացնել 200 մլ ջրով ու շաքարավազով եփված տաք օշարակը, ապա նաև սպիրտը և լավ խառնել։

Զանգվածը լցնել ապակե տարաների մեջ, փակել կափարիչով ու պահել մութ վայրում մոտ 2 շաբաթ, որից հետո այն կարելի է օգտագործել։

Վարդի թերթիկներից լիկյորը ցանկալի է մատուցել թեթևակի սառեցված վիճակում։

Տարբերակ 2

Վարդի թերթիկներից լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վարդի թերթիկներ – 200 գ

շաքարավազ – 4 բաժակ

կիտրոնաթթու – 1 թ․ գ

օղի – 0,5 լ

ջուր – 0,6 լ։

Վարդի թերթիկներից լիկյորի պատրաստման եղանակն է․

ոչ ջերմոցային արտադրության վարդի թերթիկները 1 բաժակ շաքարավազի հետ միասին հարել բլենդերով, լցնել փակվող տարայի մեջ ու թողնել սառնարանում 3 օր։

Մնացած շաքարավազով ու ջրով օշարակ եփել, թողնել՝ հովանա ու ավելացնել սառնարանից հանած վարդի թեթիկներով զանգվածն ու կիտրոնաթթուն։ Խառնել այնքան, մինչև ողջ շաքարավազը լուծվի ու կրկին տեղավորել սառնարանում՝ թողնելով 10 օր։

Այնուհետև քամել ստացված հյութը, վրան ավելացնել օղին ու խառնել։

Պատրաստի լիկյորը շշալցնել, ամուր փակել ու պահել սառը տեղ։

Տարբերակ 3

Վարդի թերթիկներից լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վարդի թերթիկներ – 330 գ

շաքարավազ – 900 գ

կիտրոնաթթու – 1 թ․ գ

օղի – 1 լ

ջուր – 1 լ։

Վարդի թերթիկներից լիկյորի պատրաստման եղանակն է․

վարդի թերթիկները բլենդերով մանրացնել, ավելացնել շաքարավազը, կրկին հարել ու լցնել ապակե տարայի մեջ։ Վրան ավելացնել օղին, եռացրած ու հովացրած ջուրը ու լավ խառնել, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Փակել կափարիչով ու պահել մութ վայրում 30 օր՝ ժամանակ առ ժամանակ տարան թափահարելով։

Ժամկետը լրանալուն պես ոգեթուրմը քամել՝ հեռացնելով թերթիկների մնացորդները։ Ավելացնել կիտրոնաթթուն ու խառնել։

Պատրաստի լիկյորը լցնել պահպանման համար նախատեսված ապակե տարաների մեջ, ամուր փակել ու պահել մինչև 2 տարի։

Метки: , , ,


Оставить отзыв