Вы просматриваете: Главная > ԲԱՆՋԱՐԵՂԵ ՆԱՅԻՆ ՊԱՀԱԾՈՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Լոբով ու սմբուկով ուտեստ

Լոբով ու սմբուկով ուտեստ

Բանջարեղենային հետաքրքիր համադրությամբ այս ուտեստը, պահածոյացնելու հնարավորության շնորհիվ, կարելի է վայելել կլոր տարին։

Լոբով ու սմբուկով ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սմբուկ – 1 կգ

սպիտակ կամ կարմիր լոբի – 250 գ

լոլիկ – 700 – 800 գ

բուլղարական պղպեղ – 250 գ

գազար – 250 գ

սխտոր – 3 – 5 պճեղ

շաքարավազ՝ ըստ ցանկության – 2 – 4 ճ․ գ․

քացախ՝ 9% — անոց – 50 մլ

բուսայուղ – 200 գ

ջուր – 100 – 150 մլ

աղ – 1 ճ․ գ։

Լոբով ու սմբուկով ուտեստի պատրաստման եղանակն է․

մսաղացով աղացած, բլենդերով մանրացրած կամ մանր կտրտած լոլիկին ու ճզմած սխտորին ավելացնել բուսայուղը, աղն ու շաքարավազը և եփել 5 րոպե։ Այնուհետև ավելացնել ձողիկաձև բարակ կտրտած պղպեղն ու գազարը, ջուրը և հասցնել եռման, որից հետո ավելացնել կեղևազրկած և խորանարդաձև մանր կտրտած սմբուկը։

Այդ ամենը 5 րոպե եփելուց հետո ավելացնել 1 օր առաջ թրջած ու ջրքամած լոբին ու եփել մարմանդ կրակով մինչև լոբու պատրաստ լինելը։

Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել քացախը։

Ուտեստ կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Այն կարելի է նաև պահածոյացնել․ դրա համար պարզապես հարկավոր է պատրաստ լինելուն պես՝ տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։ Տարաները լրացուցիչ եռացնելու կարիք չկա։

Метки: , , ,


Оставить отзыв