Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՐԻՆԱԴՆԵՐ, ԹԹՈՒՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Լոլիկի մարինադ՝ հոնով

Լոլիկի մարինադ՝ հոնով

Բավականին հետաքրքիր համային համադրությամբ այս մարինադի պատրաստման գործընթացը շատ հեշտ է, իսկ արդյունքը՝ անկրկնելի։

Տարբերակ 1

Հոնով լոլիկի մարինադ պարաստելու համար անհրաժեշտ են՝

լոլիկ՝ կարմիր կամ դեղին – 0,7 – 1 կգ

հոն – 50 գ

ծովաբողկի (хрен) տերև — 1 հատ

դափնու տերև — 2 հատ

ազնվամորու տերև — 1 – 2 հատ

սխտոր – 2 – 3 պճեղ

կծու տաքդեղ – ըստ ճաշակի

սամիթի ծաղկաբույլ – 1 հատ

սև հատիկավոր պղպեղ – 5 հատիկ

շաքարավազ – 1,5 – 2 ճ․ գ․

աղ – 0,5 ճ․ գ․

քացախ՝ 9%  — անոց – 1 ճ․ գ․

ջուր։ 

Հոնով լոլիկի մարինադի պատրաստման եղանակն է․

ապակե 1,5 լ տարողությամբ տարայի մեջ դասավորել ծովաբողկի, ազվամորու և դափնու տերևները, սխտորը, շերտատած տաքդեղն ու սև պղպեղը։

Այնուհետև տարայի մեջ խնամքով դասավորել լոլիկներն ու հոնը, ավելացնել եռացող ջուրը, ծածկել կափարիչով ու թողնել 15 րոպե, որից հետո դատարկել այն, կրկին եռացնել ու նորից լցնել տարայի մեջ՝ թողնելով 10 րոպե։

Տարայի ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել քացախը, շաքարավազն ու աղը, մարինադ եփել ու եռման վիճակում լցնել տարայի մեջ։ Տարան ամուր փակել մետաղական կափարիչով, ծածկել տաք ծածկոցով ու թողնել՝ հովանա։

Մարինադը պահել զով ու մութ վայրում։

Տարբերակ 2

Հոնով լոլիկի մարինադ պարաստելու համար անհրաժեշտ են՝

լոլիկ՝ կարմիր կամ դեղին – 2 կգ

հոն – 1 բաժակ

շաքարավազ – 3 ճ․ գ․

աղ – 2 ճ․ գ․

սև հատիկավոր պղպեղ – 5 – 7 հատ

ջուր։

Հոնով լոլիկի մարինադի պատրաստման եղանակն է․

ապակե 3 լ տարողությամբ տարայի մեջ լցնել լոլիկներն ու հոնը, ավելացնել եռացող ջուրը, ծածկել կափարիչով ու թրմել 20 րոպե, ապա ջրքամել, ջուրը կրկին եռացնել ու լցնել տարայի մեջ՝ թողնելով 10 – 15 րոպե, որից հետո նորից ջրքամել։

Ջուրը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել պղպեղը, շաքարավազն ու աղը, եփել մի քանի րոպե ու անմիջապես լցնել տարայի մեջ, ամուր փակել կափարիչով, ծածկել տաք ծածկոցով ու թողնել՝ հովանա։

Метки: , , ,


Оставить отзыв