Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՆԱՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ > Լսի՛ր զինվորին

Լսի՛ր զինվորին

Քայլում են նորից

Վեհ դրոշի տակ

Մեր զինվորների

Շարքերը շիտակ։

Շողում է սուրը

Զինվորի ձեռքին,

Զենքը լռում է,

Զինվորն է երգում։

Լսի՛ր զինվորին,

Իմ փոքրիկ տղա,

Խաղաղ աշխարհում

Դու զվարթ խաղա։

Այս ուրախ օրը

Զենքով է եկել,

Քաջ զինվորների

Երգով է եկել։

Երբ ծիծաղում ես,

Դու մանու՛կ իմ ժիր,

Ծիծաղը փրկող

Զինվորի՛ն հիշիր։

ՆԱՆՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв