Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Խաղողի թանձրուկ՝ սխտորով ու համեմով

Խաղողի թանձրուկ՝ սխտորով ու համեմով

Սև խաղողի քաղցրաթթվաշային տեսակներից ստացվում են ոչ միայն համեղ քաղցր պահածոներ, այլ նաև հիանալի թանձրուկ՝ մսային, ձկնային, բրնձային ուտեստների համար։

Սխտորով ու համեմով խաղողի թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սև խաղող – 1 կգ

սխտոր – 2 գլուխ

ջուր – 100 մլ

համեմ – 1 փունջ

չորացրած ռեհան – 1 թ․ գ․

հազրեվարդ (խնկունի, розмарин) – 1 թ․ գ․

համեմունք «Իտալական խոտաբույսեր» – 1 թ․ գ․

աղ – 3 թ․ գ․։

Սխտորով ու համեմով խաղողի թանձրուկի պատրաստման եղանակն է․

խաղողի ողկույզից առանձնացնել հատիկները, բլենդերի օգնությամբ խյուս դարձնել ու մաղով քամել։ Թանձրուկի համար օգտագործվում է քամած թանձրահյութը։ Վերջինս լցնել կաթսայի մեջ ու եփել մարմանդ կրակով։

Մեկ այլ տարայի մեջ լցնել կտրտած սխտորն ու համեմը, ավելացնել ջուրը և բլենդերով հարել, ավելացնել մնացած համեմունքները, համեմել աղով ու կրկին հարել մի քանի վայրկյան։ Ստացված զանգվածն ավելացնել խաղողի թանձրահյութին ու եփել մոտ 30 րոպե՝ մինչև դառնա անհրաժեշտ թանձրության։ Ստացվում է մոտ 700 գ համեղ ու գունային վառ երանգով թանձրուկ։

Պատրաստի թանձրուկը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու փակել։ Այս թանձրուկը կարելի է պահել սառնարանում մի քանի շաբաթ։

Երկարատև պահպանման համար հարկավոր է եփելու ընթացքում մի քիչ քացախ ավելացնել։

Метки: , ,


Оставить отзыв