Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Խատուտիկի մուրաբա՝ կիտրոնով ու նարնջով

Խատուտիկի մուրաբա՝ կիտրոնով ու նարնջով

Խատուտիկը կիրառվում է ոչ միայն որպես դեղաբույս՝ բուժական նպատակներով, այլ նաև խոհանոցում՝ որպես հումք աղցանների, մուրաբաների, օշարակերի և այլնի համար։

Կիտրոնով ու նարնջով խատուտիկի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խատուտիկի ծաղիկներ – 400 հատ

կիտրոն – 0,5 — 1 հատ

նարինջ – 1 հատ

շաքարավազ – 1 – 1,5 կգ

ջուր – 1 լ։

Կիտրոնով ու նարնջով խատուտիկի մուրաբայի պատրաստման եղանակն է․

խատուտիկի 300 ծաղիկները լցնել ջրով լի կաթսայի մեջ ու եռացնել 5 րոպե, որից հետո կաթսայի մեջ լցնել կամայական ձևով կտրտած նարինջն ու կիտրոնը՝ կեղևների հետ միասին ու եփել ևս 10 րոպե։

Եփուկը քամել ու թուրմը կրկին վերադարձնել կրակի վրա։ Կաթսայի մեջ ավելացնել խատուտիկի՝ բաժակաթերթիկներից ու ծաղկակոթերից (ծաղկի կանաչ հատվածը) մաքրած մնացած 100 ծաղկի ծաղկաթերթիկները, շաքարավազ ու եփել 10 րոպե։ Վերցնել կրակից ու թողնել՝ հովանա մոտ 1 ժամ։ Այնուհետև կրկին եփել 10 – 15 րոպե ու կրկին, վերցնելով կրակից, թողնել 1 ժամ՝ հանգստանա։ Երրորդ անգամ կրկին դնել կրակին ու եփել՝ մինչև պատրաստ լինելը։

Տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Метки: , , , ,


Оставить отзыв